Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.05.2026 | 17:56

«Կարծում եմ մեր ժողովուրդը հունիսի յոթին պետք է ցույց տա, թե ինչ է համարում, ինչ է իրենից ներկայացնում այդ մարդը, որ մեր ժողովրդի յոթանասուն տոկոսին ըստ էության վիրավորեց: Ոչ միայն այդ մարդուն վիրավորեց, ոչ միայն երկու-երեք արցախցու վիրավորեց, վիրավորեց մեր ժողովրդի յոթանասուն տոկոսից ավելին»,-քարոզարշավի ժամանակ հայտարարել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ քաղաքացիների և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած վիճաբանություններին և ընդհարումներին։

«Ես հասկանում եմ, որ կար այնտեղ առողջապահության նախարարը, որը այդ պահին երևի պետք է համապատասխան տեղը տաներ նրան: Ես հասկանում եմ, որ մենք պացիենտի նկատմամբ պետք է կարեկցանքով վերաբերվենք: Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, կարեկցանքի, վերաբերմունքի կարիք արդեն ժողովուրդը ունի: Այսօր, ցավոք, մենք հայտնվել ենք այսպիսի իրավիճակում»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment