ԵԱՏՄ–ում Հայաստանի կարգավիճակի հարցը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում. Օվերչուկ

https://arm.sputniknews.ru/20260519/eatmum-hajastani-kargavitshaki-harcy-kqnnarkvi-majisi-29-in-astanajum-overchuk-102355585.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ

հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ

Բաժանորդագրվել

ՌԴ փոխվարչապետը կրկնել է՝ ԵԱՏՄ անդամակցության 11 տարիների ընթացքում աճել է ՀՀ–ի կենսամակարդակը և ՀՆԱ-ն։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

«Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց տեսնում ենք այն խնդիրները, որոնք կլինեն ԵՄ-ին միանալու կամ մերձենալու դեպքում։ Ըստ էության, դրանք արդեն առաջանում են»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նա կրկնել է՝ ԵԱՏՄ անդամակցության 11 տարիների ընթացքում աճել է ՀՀ–ի կենսամակարդակը և ՀՆԱ-ն։ Դա, ըստ Օվերչուկի, տեղի է ունենում հիմնականում այն տնտեսական արտոնությունների շնորհիվ, որոնք տալիս է ԵԱՏՄ մասնակցությունը, և ոչ ոք չի կարող փոխարինել այդ առավելությունները Հայաստանի համար։

«Լավ կլինի, եթե Հայաստանում արագ կողմնորոշվեն, այդպես ավելի ազնիվ կլինի և՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, և՛ հենց Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, այս անորոշությունը ստիպում է տնտեսական օպերատորներին սպասողական վիճակում մնալ և խանգարում է երկարաժամկետ տնտեսական հարաբերությունների կառուցմանը։ Ընդգծում եմ՝ մենք ուզում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, սակայն ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է»,- ասել է փոխվարչապետը։

Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։

Leave a comment