Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի շուրջ պատերազմի հետևանքները վերածվել են «տնտեսական ցունամիի», որի իրական մասշտաբները դեռ հնարավոր չէ լիովին գնահատել։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ աշխարհին պատուհասած այս «շոկային ալիքը» լուրջ տնտեսական ցնցումներ է առաջացրել, իսկ «թեժ փողերով կառավարող վայրի կապիտալիստների փոքր խումբը» հարստանում է միլիարդավոր մարդկանց հաշվին։
«Այս ցունամիի նման աշխարհին հարվածած շոկային ալիքի պատճառած ավերածությունների իրական չափերը դեռ հնարավոր չէ ճշգրիտ գնահատել։ Թեժ փողերով կառավարող վայրի կապիտալիստների մի բուռ խումբ բառացիորեն խլում է միլիարդավոր մարդկանց բերանի պատառը՝ հարստանալով և բազմապատկելով իր կարողությունները»,-հայտարարել է Էրդողանը կառավարության նիստից հետո անցկացված ճեպազրույցում։
Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ Թուրքիան կկարողանա հաղթահարել ճգնաժամը և դրա ավարտից հետո «շարունակել իր ճանապարհը նախկինից ավելի ուժեղ»։