Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.05.2026 | 16:52

The Insider պարբերականը հրապարակում է կատարել այն մասին, որ երբ 1999 թվականին Սամվել Կարապետյանը ցանկացել է Ռուսաստանի Դաշնության անձնագիր ստանալ, այդ ժամանակ նրա անձնագրային գործում որպես աշխատանքի վայր է նշված եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ)։ 

Factor TV-ի լրագրողը հրապարակման վերաբերյալ դատարանի բակում հարց ուղղեց հենց Կարապետյանին․ «Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հրապարակումը»:

«Ուժեղ Հայաստանի» նախագահի խոսքով՝ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։

Լրագրողի հստակեցնող  հարցին՝ Կրաապետյանը երբևէ որևէ կապ ունեցե՞լ է ФСБ-ի հետ, նա այսպես արձագանքեց․ «Ես 1999 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 1993-1994 թվականներին, դրա համար մեկնաբանելու բան չունեմ:

Եթե մեր երկրում ФСБ-ի հետ կապ ունի որևէ մեկը՝ միայն Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ մարդ ФСБ-ի հետ… Շատ տեղ մի դրեք դա, դրանից ավել է՛լ ինչ ասեմ։ Ես ձեզ գաղտնիք եմ ասում: Դուք էլ իրեն գնացեք հարցրեք: Շուտով ստանալու է սերժանտ, ինքը բարձրանում է պաշտոնով»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան

Leave a comment