Խոսքը մայիսի 14-ին Maersk ընկերության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին է: Հավաքվածները ընկերությանը մեղադրում էին Իսրայելին զենք մատակարարելու համար: Ոստիկանները ցրել են բողոքի ակցիան՝ կիրառելով մահակներ եւ շներ:
«Դիմում եմ ձեզ՝ որպես Եվրամիության բարձրագույն ինստիտուտների ներկայացուցիչների. ինչպե՞ս եք գնահատում այն, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ նախ մահակներ, իսկ հետո շներ կիրառեցին,», – ՏԱՍՍ-ը մեջբերում է Կոբախիձեի խոսքերը։
«Այն ծանրագույն կադրերը, որոնք մենք տեսանք, տագնապալի իրականություն ի ցույց դրեցին: Եթե երկար տարիներ Եվրոպան համարվում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, ինչպես նաեւ այլ հիմնարար արժեքների պաշտպանության չափանիշ, ապա այսօր ավելի ակնառու է դառնում հակառակ միտումը: Եվրոպան կարող է դառնալ արժեքների անտեսման եւ կոպիտ խախտումների, այլ ոչ թե դրանց պաշտպանության չափանիշ», – հավելել է Կոբախիձեն:
Կոբախիձեն դիմել է ԵՄ ղեկավարներին Դանիայում հանրահավաքի ցրումից հետո
Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նամակ է ուղղել Եվրահանձնաժողովի ղեկավարին, Եվրոպական խորհրդի նախագահին եւ Եվրոպական խորհրդարանի նախագահին՝ խնդրելով բացատրել, թե ինչով էր արդարացված Կոպենհագենում հանրահավաքի դաժան ցրումը: