Տեսանյութ.Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում. Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրեցին

Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց, տարավ վառեց Ազատ գյուղում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Սպիտակում ասաց քաղաքացին՝ ընդհատելով Նիկոլ Փաշինյանի ելույթը:

«Հայրիկ ջան, լավ էլի: Ժողովուրդ ջան, հիմա թրենդ է դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա՞:

Կալուգացի օլիգարխն ամեն տեղ մի 200,000 դրամից բանից տալիս, ուղարկում է, Ես հրահանգում եմ ոստիկաններին, որ ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին»,-արձագանքեց Փաշինյանը:

Մինչ Փաշինյանը հանգստության կոչ էր անում, քաղաքացիական հագուստով երիտասարդներ տարածքից հեռացրին քաղաքացուն:

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ գումարով են գալիս հավաքներին, նման բաներ ասում, քաղաքացին ասաց՝ 

«Ի՞նչ գումար, ես Արամ Մանուկյանի պապիկն եմ»:


Leave a comment