Արամ Ա–ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում

https://arm.sputniknews.ru/20260519/aram-a-n-ev-vatikani-petqartughary-qnnarkel-en-arcakhcineri-harcn-u-gerineri-azat-ardzakumy-102347739.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102346751_0:0:1600:1200_1920x0_80_0_0_f1e09b9d62ee59770fdf1446c4aa28b2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վատիկան, արամ առաջին կաթողիկոս, արցախցի, գերի

վատիկան, արամ առաջին կաթողիկոս, արցախցի, գերի

Բաժանորդագրվել

Արամ Ա.-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Սուրբ աթոռի անփոփոխ դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն Վատիկանի պետական քարտուղար (վարչապետ), կարդինալ Պիետրո Պարոլինի հետ քննարկել է արցախցիների հարցն ու գերիների ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։

Վեհափառ հայրապետը շեշտել է, որ արցախահայության վերադարձը, նրանց իրավունքների վերահաստատումը, պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուտափույթ ազատ արձակումը հայ եկեղեցու և ժողովրդի համար հրամայական են, և նա այս կապակցությամբ հայցել է Սուրբ աթոռի աջակցությունը։

«Արամ Ա.-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Սուրբ աթոռի անփոփոխ դիրքորոշումը»,– ասված է հայտարարությունում։

Կարդինալ Պարոլինն իր հերթին հայտնել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Վատիկանը ընդհանուր առմամբ Արցախի և հատկապես բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կաթողիկոսը մանրամասն անդրադարձել է Լիբանանում տիրող իրավիճակին։ Նա բարձր է գնահատել երկրի նախագահի ու վարչապետի գլխավորությամբ կառավարության կողմից տարվող հետևողական աշխատանքը։

Անդրադառնալով հարավային Լիբանանի ճգնաժամին՝ Արամ Ա–ն հստակ դիրքորոշում է հայտնել ռազմական ներկայության վերաբերյալ։

«Իսրայելը պետք է իր զինվորական ուժերը քաշի հարավային Լիբանանից, երկրի բանակը ստանձնի ընդհանուր ապահովությունը, և Լիբանանի պետությունը վերահաստատի իր գերիշխանությունը բոլոր շրջաններում»,– նշված է հաղորդագրությունում։

Նա շեշտել է ներքին միասնականության ամրապնդման կարևորությունը բոլոր համայնքների միջև և Վատիկանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած շարունակական զորակցության համար։

Հիշեցնենք` Արամ Ա–ն երեկ հանդիպել է նաև Հռոմի պապին և հայ գերինեի հարցը քննարկել նրա հետ։

Leave a comment