Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը անդրադարել է Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում դրական առաջխաղացումնրին և իր աջակցությունը հայտնել խաղաղության գործընթացին
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը անդրադարել է Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում դրական առաջխաղացումնրին և իր աջակցությունը հայտնել խաղաղության գործընթացին։
«Դրական առաջխաղացումների կարիք բոլորս ունենք. սա կայունություն և նոր հնարավորություն է բերում, ուստի Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին, և հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար»,- ասաց Բուդրիսը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` սահմանները, առևտուրը, ճանապարհները և ենթակառուցվածքները բացելով, ժողովուրդների միջև կապերը, ապրանքների շրջանառությունն ազատ դարձնելով՝ ավելի կբարձրանա անվտանգության մակարդակը։