https://arm.sputniknews.ru/20260519/arcakhci-artur-osipjany-hrazharvel-e-hh-mip-nerkajacucichneri-het-arandznazrujcic-102348850.html
Արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցից
Արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցից
Sputnik Արմենիա
ՄԻՊ–ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T15:54+0400
2026-05-19T15:54+0400
2026-05-19T15:54+0400
հայաստան
հհ միպ
արթուր օսիպյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93207302_0:131:2500:1537_1920x0_80_0_0_c2b5f0bab4030f3160562467770da268.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով, Օսիպյանը հրաժարվել է առանձնազրույցից։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ մանասյանը։Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։«ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը։ Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից»,– ասված է ՄԻՊ–ի հաղորդագրությունում:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց գործունեությունն ու հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակով` նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց:Ավելին` իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:«Նկատի ունենալով այն, որ խոսքը անձին ազատությունից զրկելու և քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին է նախընտրական քարոզարշավի ընթացքում` ՄԻՊ–ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին` ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի»,– նշել է պաշտպանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93207302_139:0:2362:1667_1920x0_80_0_0_ddb667e0a4c3d8f2a081be7a8d9eaa33.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, արթուր օսիպյան
հայաստան, հհ միպ, արթուր օսիպյան
Բաժանորդագրվել
ՄԻՊ–ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով, Օսիպյանը հրաժարվել է առանձնազրույցից։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ մանասյանը։
Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։
«ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը։ Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից»,– ասված է ՄԻՊ–ի հաղորդագրությունում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց գործունեությունն ու հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակով` նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց:
Ավելին` իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:
«Նկատի ունենալով այն, որ խոսքը անձին ազատությունից զրկելու և քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին է նախընտրական քարոզարշավի ընթացքում` ՄԻՊ–ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին` ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի»,– նշել է պաշտպանը: