ԵՄ կարող է կրճատել աջակցությունը զարգացող երկրներին․ Կայա Կալլաս

Եվրոպական միությունը (ԵՄ) կարող է կրճատել աջակցությունը զարգացող երկրներին, եթե նրանք աջակցում են Ռուսաստանին կամ Իրանին։ Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Եթե գործընկերը աջակցում է Ռուսաստանին կամ Իրանին, ապա նա պետք է ճկունություն ցուցաբերի, որպեսզի մենք կարողանանք վերակառուցել մեր փոխգործակցությունն այդ դեպքում», — նրա խոսքերը մեջբերում է Euractiv հարթակը։

Նշվում է, որ Կալլասը չի հստակեցրել, թե նոր մոտեցումը ինչ կերպ կարող է ամրագրվել քաղաքականության մեջ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անհրաժեշտ է պահպանել հավասարակշռություն օգնության շարունակման և սեփական շահերի պաշտպանության միջև։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment