TRIPP-ն ավելի ու ավելի է կորցնում իր արդիականությունը․ Responsible Starecraft  

Նախագահ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու աղետալի որոշման բազմաթիվ չնախատեսված հետևանքների շարքում է, այսպես կոչված, Կովկասյան միջանցքի, որը հայտնի է որպես «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի հետաձգումը: Նախագիծը պետք է խաղաղություն բերեր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք մոտ 40 տարի պատերազմի մեջ էին. գրում է Responsible Starecraft-ը։

Այս նախագծի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունքի հիմքեր կային սկզբից ի վեր։

«Խաղաղությունը պահանջում է ավելին, քան դիվանագիտական թատրոն. այն պահանջում է դժվարին փոխզիջումներ, որոնք մինչ այժմ բացակայել են: Մինչ այդ՝ կայունության խոստումը մնում է պատրանք»,- նշվում է հոդվածում:

Միջանցքն ավելի ու ավելի է կորցնում իր արդիականությունը: Համաձայնագրում նշված էր, որ միջանցքը կկառավարվի Հայաստանում տեղակայված հայ-ամերիկյան համատեղ ընկերության կողմից: Սակայն ընկերությունն այդպես էլ չի ստեղծվել, պայմանագիրն էլ չի ստորագրվել: Հետևաբար, մնացած բոլոր բաղադրիչները՝ ֆինանսավորումը, անվտանգությունը, սահմանային և տարանցիկ պայմաններն այդպես էլ չեն իրականացվել:

Այժմ Իրանի դեմ պատերազմով պայմանավորված՝ նախագիծը դանդաղում է:

Կայքը հիշեցնում է, որ Իրանը վաղուց կասկածում է Բաքվին Իրանում ապրող ադրբեջանցիներին անջատողական ձգտումներում աջակցելու համար: ԱՄՆ-ում գործող մի շարք վերլուծական կենտրոններ առաջ են մղել նման քաղաքականություն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն երբեմն ներկայացնում է որպես աշխարհի բոլոր, այդ թվում՝ Իրանի ադրբեջանցիների առաջնորդ:

Իրանը վաղուց է TRIPP-ը համարում որպես իր հյուսիսային սահմանին ԱՄՆ ներկայությունն ամրապնդելու և իր միակ բարեկամ հյուսիսային հարևանի՝ Հայաստանի հետ սահմանը կտրելու համար նախատեսված նախագիծ։

Փաշինյանը հավատարիմ է TRIPP-ին, որը նա համարում է Հայաստանի արևմտամետ շրջադարձի հիմնարար հենասյուն։ Չնայած TRIPP-ն ԱՄՆ-ի, այլ ոչ թե Եվրամիության կողմից ղեկավարվող նախագիծ է, եվրոպացի առաջնորդները հավանություն տվեցին դրան՝ որպես Հայաստանն «արևմտյան ճամբարում» ամրագրելու միջոց։ Բացի այդ՝ նրանք քիչ բան ունեն առաջարկելու, քան Հայաստանի «եվրոպական ձգտումներին» աջակցելը։ Սակայն Հայաստանում բոլորը չէ, որ համոզված են արևմտյան շրջադարձի ռազմավարական նպատակահարմարության մեջ:

TRIPP-ը տեսականորեն ռազմական կամ անվտանգության չափանիշ չունի։

Ճիշտ է՝ Հայաստանի ղեկավարությունը զգույշ էր Թեհրանի հետ TRIPP-ի վերաբերյալ շփման հարցում, և երկկողմ հարաբերություններն, ընդհանուր առմամբ, բարեկամական են եղել՝ նույնիսկ Փաշինյանի օրոք: Սակայն պատերազմը փոխել է Իրանի հաշվարկը:

 

 

Leave a comment