Էստոնիայի ՀՕՊ–ն առաջին անգամ ԱԹՍ է խոցել

Բաժանորդագրվել

Բալթյան հակաօդային պաշտպանությունը անօդաչու թռչող սարքը խոցել է Վիրտսյարվ լճի օդում:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Էստոնիայում ՀՕՊ համակարգը երկրի տարածքում խոցել է անօդաչու թռչող սարք, որը, ամենայն հավանականութամբ, ուկրաինական ծագում ունի։ Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը, գրում է Delfi պորտալը:

«Պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հայտնել է, որ Էստոնիայի օդային տարածք է մտել դրոն։ Բալթյան հակաօդային պաշտպանությունը ԱԹՍ-ն խոցել է Վիրտսյարվ լճի օդում… Նա նշել է, որ խոսքը, հավանաբար, ուկրաինական ծագում ունեցող դրոնի մասին է»,-ասված է պորտալի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել է Պևկուրը, սա առաջին դեպքն է, երբ էստոնական ՀՕՊ համակարգն ինքնուրույն ԱԹՍ է խոցել։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի ԶՈւ հրամանատարությունը նախապատրաստվում է նոր ահաբեկչական հարվածների շարք հասցնել Ռուսաստանի թիկունքի շրջաններին։ Մասնավորապես նշվում էր, որ Ուկրաինայի զինուժը ծրագրում է Ռուսաստանի ուղղությամբ անօդաչուներ արձակել Բալթյան երկրների տարածքից:

Leave a comment