ԿՀՎ նախկին տնօրենը․ Իրանը չի պատրաստվում զիջումների գնալ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Ջոն Բրեննան հայտարարել է, որ Իրանը ներկայիս հակամարտությունում ցուցաբերում է բարձր դիմադրողականություն և մտադիր չէ զիջումների գնալ։

Բրեննանի խոսքով՝ նույնիսկ հնարավոր նոր ռմբակոծությունները չեն ստիպի իրանական կողմին փոխել իր դիրքորոշումը։

ԱՄՆ հատուկ ծառայության նախկին ղեկավարը նաև քննադատել է ամերիկյան ղեկավարության գործողությունները։ Նրա գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփ ցուցաբերում է բացառիկ համառություն և այս պահին պատրաստ չէ ընդունել, որ այս պատերազմի վարումը սխալ որոշում էր։

Բրեննանի հայտարարությունները հնչում են տարածաշրջանային լարվածության աճի և Իրանի շուրջ շարունակվող միջազգային քննարկումների ֆոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment