Իրաքի Սուլեյմանիա նահանգում տեղակայված «Կոմալա» քրդական ընդդիմադիր խմբավորման ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծության։
Կազմակերպության ներկայացուցիչներից մեկի հայտարարությամբ՝ օբյեկտի ուղղությամբ արձակվել է չորս իրանական հրթիռ։
Պաշտոնական Թեհրանը առայժմ չի մեկնաբանել հարվածի վերաբերյալ տեղեկությունները։
Իրանի իշխանությունները նախկինում բազմիցս մեղադրել են Իրաքյան Քրդստանում տեղակայված քրդական զինված կազմավորումներին՝ երկրի սահմանամերձ շրջաններում ապակայունացնող գործունեության և հարձակումների իրականացման մեջ։