Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնություն են ձեռք բերել մայիսի 26-ից վերականգնել Բաքու–Թբիլիսի–Բաքու երթուղով ամենօրյա ուղեւորատար երկաթուղային հաղորդակցությունը։
Այս երթուղով ուղեւորափոխադրումները դադարեցվել էին 2020 թվականի մարտին՝ COVID-19 համավարակի եւ հատուկ կարանտինային ռեժիմի սահմանման պատճառով։