Քաղաքականություն
19.05.2026 | 14:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը Մասիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննադատել է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։
Ըստ Ղազարյանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Մասիսի բնակիչներն արդեն իսկ իրենց ընտրությամբ հաղթել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն իշխանությունները հաշվի չեն նստել ժողովրդի կամքի հետ։ Նա պնդել է, որ իշխանությունները ճնշումներ են գործադրում ընդդիմադիր գործիչների և ժողովրդի ընտրած ղեկավարների նկատմամբ՝ նշելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և այլ համայնքների ղեկավարների օրինակները։
Ղազարյանը հռետորական հարցադրում է կատարել՝ արդյոք գործող իշխանությունները հաշվի՞ են նստում ժողովրդի ընտրության հետ և արդյոք իրապես հարգո՞ւմ են քաղաքացիների կամքը:
«Ցավոք սրտի՝ ոչ։ Նրանք առավոտյան ասում են՝ «սիրում ենք ձեզ բոլորիդ», իսկ կեսօրին արդեն «սատկացնելու ենք մենք ձեզ բոլորիդ», «կզցնելու ենք մենք ձեզ բոլորիդ», բայց չեն կարող», – նշել է Ղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա պահվածքին ու հնչեցրած սպառնալիքներին:
«Գալու է Հայաստանում նոր իշխանություն, որը հարգելու է ժողովրդին և նրա կայացրած ամեն մի որոշումը։ Այդ առաջին որոշումը Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելն է», – հայտարարել է Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։