https://arm.sputniknews.ru/20260519/hajastani-hamar-arancqajin-der-khaghacats-paskevichi-kisandru-mvot-hushatakhtak-e-bacvel-102340986.html
Հայաստանի համար առանցքային դեր խաղացած Պասկևիչի կիսանդրու մոտ հուշատախտակ է բացվել
Հայաստանի համար առանցքային դեր խաղացած Պասկևիչի կիսանդրու մոտ հուշատախտակ է բացվել
Sputnik Արմենիա
Հուշատախտակի վրա QR կոդ կա, որով ցանկացողները կարող են ծանոթանալ տվյալ վայրի պատմությանն ու դրա նշանակությանը հայ-ռուսական փոխգործակցության համատեքստում: 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T13:53+0400
2026-05-19T13:53+0400
2026-05-19T13:53+0400
իվան պասկևիչ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
պատմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102331741_0:0:1280:720_1920x0_80_0_0_14e0f6df69d3190499a22c5ada0ed183.jpg.webp
Ռուս նշանավոր զորավար, Հայաստանի համար նշանակալի դեր ունեցած զորահրամանատար Իվան Պասկևիչի կիսանդրու մոտ Երևանում հուշատախտակ է բացվել «Ռազմական և մշակութային ժառանգության ռուս-հայկական ատլաս» նախագծի շրջանակում՝ գեներալ-ֆելդմարշալի ծննդյան օրվա կապակցությամբ։Միջոցառմանը ելույթ է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի նվագախումբը, հնչել են Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերը, ինչպես նաև պատերազմական տարիների հանրահայտ մեղեդիներ։ Հանրության ներկայացուցիչներն ու պատանի բանակայինները* ծաղիկներ են խոնարհել հուշարձանին։Ինչպես հայտարարել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, այսօր ներկաները հարգում են մի մարդու հիշատակը, որի անունն անխզելիորեն կապված է հայ-ռուսական պատմության կարևորագույն էջերի հետ։Անդրեևան խորհրդանշական է անվանել այն, որ հուշատախտակը տեղադրվել է հենց այս օրը։ Հինգ տարի առաջ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն նախաձեռնել էր «Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների շրջանի հայ-ռուսական գործընկերության ինտերակտիվ պատմական քարտեզ» նախագիծը, որը տեղադրված է Ռուսաստանցի հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի կայքում։ Այդ ժամանակ ուսումնասիրվել էր շուրջ 60 պատմական կետ, որոնք նշանակություն ունեն ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովուրդների համար։Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկն իր հերթին առանձնահատուկ նշել է Պասկևիչի ավանդը պատմական պալատական-պուրակային համալիրի՝ Գոմելի կալվածքի պահպանման գործում։«Դա Ռումյանցևների-Պասկևիչների պալատն է, որը դարձավ իր տիրոջ փառահեղ զորավարական հաջողությունների շքեղ պսակը, հաջողություններ, որոնք ակնառու էին արդեն 1812 թվականին Սմոլենսկի մոտ և Բորոդինոյի ճակատամարտում, և շարունակվեցին Պարսկաստանի, Թուրքիայի ու Լեհաստանի դեմ պատերազմներում։ Էրիվանի բերդի ազատագրումից հետո էլ հենց տեղի ունեցավ Գոմելի կալվածքի ձեռքբերումը»,-հիշեցրել է նա։Նրա խոսքով՝ այսօր Գոմելի պալատական-պուրակային անսամբլը Բելառուսի մշակութային-պատմական արժեքն ու հպարտությունն է։Միջոցառման կազմակերպիչն է «Ռոսիա» ՀԿ-ն՝ Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության աջակցությամբ։ Հուշարձանի տարածքը բարեկարգել է «Մոսկվայի տունը»։*Պատանի բանակայինները (юнармейцы) ռուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական հասարակական շարժման անդամներ են։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102331741_206:0:1166:720_1920x0_80_0_0_513a0de8567da98a8c453b441bd35665.jpg.webp
իվան պասկևիչ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, պատմություն
իվան պասկևիչ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, պատմություն
Հուշատախտակի վրա QR կոդ կա, որով ցանկացողները կարող են ծանոթանալ տվյալ վայրի պատմությանն ու դրա նշանակությանը հայ-ռուսական փոխգործակցության համատեքստում:
Ռուս նշանավոր զորավար, Հայաստանի համար նշանակալի դեր ունեցած զորահրամանատար Իվան Պասկևիչի կիսանդրու մոտ Երևանում հուշատախտակ է բացվել «Ռազմական և մշակութային ժառանգության ռուս-հայկական ատլաս» նախագծի շրջանակում՝ գեներալ-ֆելդմարշալի ծննդյան օրվա կապակցությամբ։
Միջոցառմանը ելույթ է ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի նվագախումբը, հնչել են Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերը, ինչպես նաև պատերազմական տարիների հանրահայտ մեղեդիներ։ Հանրության ներկայացուցիչներն ու պատանի բանակայինները* ծաղիկներ են խոնարհել հուշարձանին։
Ինչպես հայտարարել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, այսօր ներկաները հարգում են մի մարդու հիշատակը, որի անունն անխզելիորեն կապված է հայ-ռուսական պատմության կարևորագույն էջերի հետ։
«Իվան Պասկևիչի անունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տարածաշրջանի պատմության մեջ։ Նրա գործունեությունը դարձավ այն պատմական գործընթացների մասը, որոնք մեծապես կանխորոշեցին հայ ժողովրդի ճակատագիրը XIX դարում՝ նոր էջ բացելով փոխադարձ աջակցության, մշակութային մերձեցման և պատմական հիշողության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ»,-հայտարարել է նա։
Անդրեևան խորհրդանշական է անվանել այն, որ հուշատախտակը տեղադրվել է հենց այս օրը։ Հինգ տարի առաջ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն նախաձեռնել էր «Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների շրջանի հայ-ռուսական գործընկերության ինտերակտիվ պատմական քարտեզ» նախագիծը, որը տեղադրված է Ռուսաստանցի հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի կայքում։ Այդ ժամանակ ուսումնասիրվել էր շուրջ 60 պատմական կետ, որոնք նշանակություն ունեն ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովուրդների համար։
«Այդպիսի կետերից մեկն էլ դարձավ Պասկևիչի հուշարձանը՝ մի վայր, որը մեզ հիշեցնում է ընդհանուր պատմական հիշողության պահպանման և սերունդների ժառանգականության կարևորության մասին։ Այսօր տեղադրված հուշատախտակի վրա QR կոդ կա, որը տանում է Ատլասի կայք, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ տվյալ վայրի պատմությանն ու դրա նշանակությանը հայ-ռուսական փոխգործակցության համատեքստում»,-ասել է նա։
Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկն իր հերթին առանձնահատուկ նշել է Պասկևիչի ավանդը պատմական պալատական-պուրակային համալիրի՝ Գոմելի կալվածքի պահպանման գործում։
«Դա Ռումյանցևների-Պասկևիչների պալատն է, որը դարձավ իր տիրոջ փառահեղ զորավարական հաջողությունների շքեղ պսակը, հաջողություններ, որոնք ակնառու էին արդեն 1812 թվականին Սմոլենսկի մոտ և Բորոդինոյի ճակատամարտում, և շարունակվեցին Պարսկաստանի, Թուրքիայի ու Լեհաստանի դեմ պատերազմներում։ Էրիվանի բերդի ազատագրումից հետո էլ հենց տեղի ունեցավ Գոմելի կալվածքի ձեռքբերումը»,-հիշեցրել է նա։
Նրա խոսքով՝ այսօր Գոմելի պալատական-պուրակային անսամբլը Բելառուսի մշակութային-պատմական արժեքն ու հպարտությունն է։
Միջոցառման կազմակերպիչն է «Ռոսիա» ՀԿ-ն՝ Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության աջակցությամբ։ Հուշարձանի տարածքը բարեկարգել է «Մոսկվայի տունը»։
*Պատանի բանակայինները (юнармейцы) ռուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական հասարակական շարժման անդամներ են։