Ե՞րբ կբացվի հայ–թուրքական սահմանը. Ադրբեջանի դեսպանի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260519/erb-kbacvi-hajturqakan-sahmany-adrbejani-despani-pataskhany-102341229.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903453_0:0:1601:1200_1920x0_80_0_0_48e67afebdabb4cce63aafec049b0cc4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թուրքիա, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դեսպան, սահմանադրություն

հայաստան, թուրքիա, սահման, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դեսպան, սահմանադրություն

Բաժանորդագրվել

Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ են ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ադրբեջանը հայ-թուրքական սահմանի բացումը կրկին կապել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հետ։

Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական լրատվամիջոցներին ասել է, որ այս երկու գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։

Նրա խոսքով՝ սահմանը կբացվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Մինչ այդ, Մամեդովի պնդմամբ, Հայաստանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հանրաքվեի միջոցով կփոփոխի իր Սահմանադրությունը։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։

2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։

Leave a comment