Փաշինյանի վարքագծի համար դիմում է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

https://arm.sputniknews.ru/20260519/ashinjani-varqagtsi-hamar-dimum-e-nerkajacvel-kvorupciaji-kankhargelman-handznazhvoghvov-102327834.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102309646_88:0:1213:844_1920x0_80_0_0_9e4f9f188384a11aee09e894a7d516b3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ավետիք չալաբյան, դիմում, արաբկիր վարչական շրջան, սպառնալիք

նիկոլ փաշինյան, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ավետիք չալաբյան, դիմում, արաբկիր վարչական շրջան, սպառնալիք

Բաժանորդագրվել

Փաշինյանի արտահայտությունները հատում են ազատ խոսքի և քաղաքական խոսույթի թույլատրելի բոլոր սահմանները։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նա մայիսի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում, գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ»,- գրել է Չալաբյանը։

Նրա խոսքով՝ այդ արտահայտություններով վիրավորանք է հասցվել թե՛ կոնկրետ քաղաքացու, թե՛ քաղաքական տարբեր ուժերի ու նրանց ղեկավարների, և այդ արտահայտությունները որևէ կերպ չեն կարող համարվել ընդունելի խոսույթ։

Չալաբյանը շեշտում է, որ այդպիսի բառամթերքի օգտագործումը հատում է ազատ խոսքի և քաղաքական խոսույթի թույլատրելի բոլոր սահմանները։

Նա ընդգծում է, որ հետևողականորեն հետամուտ է լինելու, որպեսզի դիմումը պատշաճ ընթացք ստանա։

Հավելում է՝ բոլոր նրանք, ովքեր իրենց վիրավորված են համարում «Նիկոլ Փաշինյանի գռեհիկ և սպառնալից արտահայտություններից», կարող են նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին։

Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Արաբկիր նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մի քանի սուր դրվագ է արձանագրվել, երբ մարդիկ մոտեցել էին Փաշինյանին և քննադատական խոսք հնչեցրել։

Դրանցից մեկի ժամանակ Փաշինյանին էր մոտեցել բժշկուհի Արփինե Սողոյանը՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրը, և մեղադրել ՔՊ-ի վարչապետի թեկնածուին «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»: Փաշինյանը հունից դուրս էր եկել ու սկսել խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցվում:
Նա նաև վիրավորական ու սպառնալից հայտարարություններ էր արել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերգ Սարգսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հասցեին, հերթական անգամ խոսել «Ղարաբաղից փախածների» մասին՝ ասելով, թե նրանք ինչու չեն զոհվել և այլն։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment