Տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

19.05.2026 | 11:11

«Ներքին խաղաղություն գտնելու համար մենք, ի վերջո, պետք է արձանագրենք, որ հայրենիք փնտրելու գործընթացը ավարտված է, ժողովուրդ: Մենք մեր հայրենիքը, մեր երազանքի հայրենիքը գտել ենք, և դա Հայաստանի Հանրապետությունն է»,- այս մասին Սպիտակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետք է վերադառնանք Վան, մենք պետք է վերադառնանք Մուշ, մենք պետք է վերադառնանք Ղարաբաղ, Նախիջևան, մենք մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառի։

Մենք անընդհատ կանգառի մեջ ենք: Մենք հլը տեղ չենք հասել: Հլը Ղարաբաղ կա, որը որ պիտի տեղ հասնենք, հլը Վանը, հլը Մուշը, հլը էլ չեմ ասում երևակայությունները երբեմն պտտվում ա ավելի ուրիշ տեղեր: Եվ էսօրվա քաղաքական պրոցեսի ամբողջ իմաստն էն ա, որ մենք Հայաստանի Հանրապետության կանգառի ըմբռնումը փոխում ենք հանգրվանի ըմբռնման: Մենք տեղ ենք հասել, ժողովուրդ, մենք տեղ ենք հասել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment