Ջրային ռեսուրսների պահպանությունը Հայաստանում՝ 2025թ․ վերահսկողության արդյունքները

2025թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրվել է 202 իրավախախտման դեպք, որի արդյունքում հաշվարկվել է 1 միլիարդ 154 միլիոն դրամի վնաս: Նշանակվել է 92 միլիոն դրամի չափով տուգանք։ Այս մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ 

Իրավախախտման դեպքից 57-ը վերաբերել են ջրօգտագործող ընկերություններին, 15-ը՝ ձկնաբուծարաններին, 9-ը՝ հանքարդյունաբերությանը։

Հատուկ ուշադրություն է դարձվել ապօրինի ջրօգտագործման կանխարգելմանը. կասեցվել է 73 գործունեություն՝ թույլտվության բացակայության հիմքով, և դրանցից 68-ի միջոցով տարեկան կտրվածքով կանխվել է մոտ 6,5 միլիոն խմ ապօրինի ջրօգտագործում: Արձանագրվել է 147 տիրազուրկ խորքային հոր, որոնց կոնսերվացումը թույլ կտա խնայել տարեկան մոտ 20 միլիոն խմ ջուր:

2025 թ․տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում։ 44 ջրօգտագործման թույլտվությամբ մոտ 750 ջրառի կետեր են ստուգվել։ «Բավական հետաքրքիր արդյունքներ ունենք արձանագրված, որոնք այս պահին գտնվում են ամփոփման փուլում և, ըստ անհրաժեշտության, առաջիկայում տեղեկատվություն կտրամադրենք։ Նախնական՝ շատ վատ վիճակ չի իրականում, կան որոշակի խնդիրներ, բայց դրանք լուծելի են», – նշեց Հովհաննես Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ ամենից մեծ խնդիրը ջրահեռացման համակարգում է, որը որոշ համայնքներում գրեթե բացակայում է։ «Ջրօգտագործման հետ կապված կորուստների խնդիր կա։ Մենք քննարկում ենք ունեցել Ջրային կոմիտեի հետ՝ այդ արդյունքների մասով։ Առաջիկայում որոշ միջոցառումներ կիրականացնեն, որոնք բավականին կմեղմեն խնդիրը», – ընդգծեց 

Հունվար 30, 2026 at 13:42

Leave a comment