Ըստ դստեր՝ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել

Հասարակություն

18.05.2026 | 16:48

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ Արաբկիրում վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Մայրս դիմում չի գրել, այս պահին աշխատանքից հեռացված չէ։ Երբ կլինի իրավական ակտ դեպքի վերաբերյալ, արդեն մեկնաբանություններ կարող եմ տալ»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, որի ընթացքում նա սուր բանավեճի է բռնվել մի կնոջ հետ։ Կինը մոտեցել է Փաշինյանին և նրան մեղադրել «հայրենիքը գողանալու» և «մի ամբողջ սերունդ ոչնչացնելու» մեջ։

Ավելի ուշ պարզվել է, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է, որի հարազատ եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանն է:

Անի Թամրազյան

 

Leave a comment