Անդրանիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադի մրցաշարում

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Բելգրադի հեղինակավոր մրցաշարում, որին մասնակցում էին 24 երկրի բռնցքամարտիկներ, այդ թվում՝ աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ և մրցանակակիրներ:

65 կգ քաշային կարգի եզրափակիչում Մարտիրոսյանը նկատելի առավելությամբ հաղթել է բուլղարացի Վիկտորիո Իլիևին, որը Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն էր դարձել 2023 թվականին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Հայ բռնցքամարտիկներից Էրիկ Առստամյանը, Մարատ Միքայելյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը դարձել են բրոնզե մեդալակիր։

Leave a comment