Մի շարք հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի  5-ին  ժամը 10:00-ից մինչև 20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի  3-րդ և 4-րդ Միկրոշրջանների և Հատիս փողոցի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment