Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան

Քաղաքականություն

18.05.2026 | 18:19

Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը կդառնան քույր քաղաքներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում ընթացող Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) 13-րդ նստաշրջանում հայտարարել է Տրապիզոնի քաղաքապետ Ահմեդ Մեթին Գենչը։

Նա նշել է, որ մայիսի 19-ին երկու քաղաքների միջև կստորագրվի համապատասխան արձանագրություն։

«Շուշան (Շուշի) չափազանց կարևոր մշակութային քաղաք է Ադրբեջանի համար, որը համարվում է երկրի սիրտը։ Անցյալ տարի մենք քույր-քաղաքի արձանագրություններ ստորագրեցինք նաև Ղրղզստանի Բիշքեկի, Ղազախստանի Ակտաուի և Ուզբեկստանի Բուխարայի հետ։ Աստծո կամքով, մենք հիմա արձանագրություն կստորագրենք Ադրբեջանում գտնվող Շուշայի հետ։ Մենք նաև շարունակում ենք քույր-քաղաքի գործընթացը Թուրքմենստանի Մերվի հետ»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նա նշել է, թե «Զանգեզուրի միջանցքը» փակ պահելը միայն սահմանային խնդիր չէ, և որ թյուրքական աշխարհի միասնության ամրապնդումը զգալի ներդրում կունենա նոր աշխարհակարգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment