Ուկրաինական ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով զոհվել է Բելգորոդի երկու բնակիչ

https://arm.sputniknews.ru/20260518/ukrainakan-ats-i-pajtjuni-hetevanqvov-zvohvel-e–belgvorvodi-erku-bnakich-102302691.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101996957_0:0:1024:768_1920x0_80_0_0_7504fc81efc990f5539adf4cb8bfd7b4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, ուկրաինա, պատերազմ

բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

«Ուկրաինայի զինված ուժերի կողմից ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, երկուսը վիրավորվել են։ Բորիսովի շրջանի Բորիսովկա ավանում թշնամու դրոնի պայթյունի հետևանքով երկու տղամարդ մահացել է տեղում՝ նախքան շտապօգնության բրիգադի ժամանումը», – ասվում է MAX հարթակում շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Բորիսովի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում այժմ պայքարում են տղամարդու կյանքի համար, ով ստացել է որովայնի թափանցող, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ:

«Ծանր վիճակում գտնվող ևս մեկ տուժածի շտապօգնության բրիգադը տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Հարձակման վայրում վնասվել են մի քանի ավտոմեքենաներ», – հավելել է օպերատիվ շտաբը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment