2026 թվականի մարտի 3-ին Երեւանում կկայանա Հայաստանի երկրորդ ներդրումային եւ ֆինանսական համաժողովը՝ միջազգային փոխգործակցության հարթակ, որը նվիրված է կապիտալի շուկաների զարգացմանը եւ երկրի դերին փոփոխվող համաշխարհային ֆինանսական համակարգում։
Համաժողովը կկազմակերպի Freedom Broker Armenia ընկերությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավիրված մասնակցությամբ որպես կապիտալի շուկայի զարգացման քաղաքականությունը վերահսկող պետական մարմնի, եւ կհամախմբի ֆինանսական եւ ներդրումային ոլորտների ներկայացուցիչներ, պետական կառույցներ եւ փորձագետներ:
Համաժողովը կանցկացվի «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով եւ կլինի մասնագիտական երկխոսության շարունակությունը, որը սկիզբ է առել 2024 թվականին Երեւանում կայացած առաջին ներդրումային եւ ֆինանսական համաժողովի շրջանակում։ Այդ միջոցառումը համախմբել էր ավելի քան 500 մասնակից եւ հաստատել էր կապիտալի շուկաների զարգացման, ներդրումային միջավայրի եւ երկրի ֆինանսական ենթակառուցվածքների նկատմամբ բարձր հետաքրքրությունը։
2026 թվականին քննարկումները կենտրոնացած կլինեն Հայաստանի ներդրումային եւ ֆինանսական էկոհամակարգի զարգացման գործնական ուղղությունների, կապիտալի ներգրավման հնարավորությունների եւ համաշխարհային տնտեսական փոփոխություններին հարմարվելու հարցերի շուրջ։
Համաժողովը կանցկացվի օֆլայն ձեւաչափով՝ Dvin Music Hall-ում։ Մասնակցության գրանցումը կբացվի փետրվարի 6-ին։
Գործարար ծրագիրը կմիավորի Լիագումար նիստ եւ պանելային քննարկումներ՝ նվիրված կապիտալի շուկաներին, ներդրումային գործիքներին, ֆինանսական հաստատությունների դերին, ֆինանսական ոլորտի թվային վերափոխմանը եւ մարդկային կապիտալի հարցերին։
Համաժողովի շրջանակում փորձագետները կքննարկեն Հայաստանի ինտեգրման ռազմավարությունը համաշխարհային տնտեսության մեջ՝ կապիտալի շուկաների զարգացման միջոցով, երկրի վերածումը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի եւ համագործակցության ամրապնդումը հիմնական գլոբալ խաղացողների հետ։
«Ներդրումային եւ ֆինանսական համաժողովը բովանդակային երկխոսության եւ կապիտալի շուկաների զարգացման երկարաժամկետ տեսլականի ձեւավորման հարթակ է։ Մենք այն տեսնում ենք որպես բաց հարթակ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի կայուն ֆինանսական ապագայով»,- նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։
Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվությունը եւ մասնակիցների գրանցումն առկա են կայքում:
Համաժողովի մասին
Առաջին ներդրումային եւ ֆինանսական համաժողովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները․ հայացք ապագային», անցկացվել է 2024 թվականին եւ համախմբել ավելի քան 500 մասնակցի: Freedom Broker Armenia-ի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կազմակերպմամբ համաժողովը դարձել է շուկայի առանցքային մասնակիցների փոխգործակցության առաջատար հարթակ՝ ներառյալ պետական մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները եւ լայն հանրությունը։
Freedom Broker Armenia-ի մասին
Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ ՍՊԸ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա») Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք տեղական եւ միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային եւ բրոքերային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արժեթղթերով գործառնություններ, ֆոնդային ներդրումներ, մասնակցություն IPO-ներին, ինչպես նաեւ ինքնուրույն առեւտուր առցանց հարթակի միջոցով։
Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում եւ Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ եւ ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։