Հունիսի 7-ին ողբալու եք միայն դուք, երբ ըմբոշխնեք ձեզ հասցված ջախջախիչ պարտությունը. Արայիկ Հարությունյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով.
«Գիտե՞ք՝ կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի ուժն ինչու է ուզում տեղափոխել հունիսի 5-7-ը կազմակերպվող գինու օրերը, որովհետև Գինու օրերը մեծ տոն են Երևանի, Հայաստանի համար: Իրենք վախենում են կյանքից հաճույք ստացող հայերից, իրենք զզվում են կյանքը վայելող հայերից: Վայելքը պետք է լինի միայն իրենց համար: Մյուսների համար նախատեսված է միայն ողբը:
Բայց սրանով դուք ձեր կարճ խելքով ապացուցում եք, որ ձեր գնացքը գնացել է: Ողբալու եք միայն դուք հունիսի 7-ին, երբ ըմբոշխնեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձեզ հասցված ջախջախիչ պարտությունը»: