Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից են. Ալեն Սիմոնյան

Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից են. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից են, երկաթից են, ես ընդհանրապես զարմանում եմ, որ ինքը դիմանում է այն ամենին, ինչի միջով մենք անցնում ենք, ես հաճախ չեմ դիմանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ այդ խոսույթը, լարվածությունը, ատելությունը դաշտ են բերել ընդդիմադիրները. «2021 թվականից սկսած իրենք մեզ գնդակահարում էին, բանտեր էին նետում, վիրավորանքները՝ դավաճան, հողատու, կարծես մենք չենք դրել շրջանառության մեջ: Բավարար չափով գումար ու գույք է հետ բերվել ՀՀ բյուջե, եթե խոսում ե նք Մարտի 1-ի մասին, դրա հետքերն իրենք տասնամյակ են ունեցել, որ թաքցնեն, Հոկտեմբերի 27-ը պատմեմ, որ մեկը պատմեմ: Պարզ է, որ այդ մարդիկ պատասխանատվություն են կրելու Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, կեղծված ընտրությունների, ապօրինի գույքի, զուգարանում մարդ սպանելու և այլնի համար»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ վարչապետը մարդկանց մոտ սեր, վստահություն վայելում է իր անմիջական հայ մարդու կերպարով, մարդիկ իրեն համարում են իրենցից մեկը: Ինչ վերաբերում է սադրանքներին՝ Սիմոնյանը նկատեց.  «Միանշանակ ուղղորդված է, նաև դա նրանից է, որ ընդդիմությունն անելանելի վիճակում է, ակնհայտ է, որ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները խնդիր ունեն նվազագույն շեմը հատելու: «Հայաստան» դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու, 100 հազար ձայն ՀՀ-ում անհնար է, որ ստանա, դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գլուխկոնծի տա, պպզի, ասի, որ Դուա Լիպային է սիրում»:

Leave a comment