Փողոցայինի պահվածք է, տարիքով կնոջ ձեռքից է քաշում, վրան գոռում, Փաշինյանի վիճակը վատանում է

Փաշինյանի պահվածքը խուլիգանական, երկրորդ դասարանի անդաստիարակ, փողոցային լակոտի պահվածք է, չափահաս մարդն իրեն նման ձև չի կարող պահել, նա բռնապետ է դարձել, այլակարծություն չի հանդուրժում։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանը տարիքով կնոջ ձեռքից քաշում է, վրան գոռում, օր-օրի նրա վիճակը վատանում է, բա ԵՄ ես գնում, ո՞ր մի եվրոպացի առաջորդն է իրեն նման ձև պահում։ Ախրանիկներով շրջապատվել է, ժողովրդի վրա է գոռում, հարձակվում, թասիբ չունես, ծպտուն հանես, Ալիևին պատասխանես։ Ժողովուրդն աննամուս ստրուկ չէ, բիոմասսա սարքել չես կարող, ինչքան էլ բանտարկես», – մեկնաբանեց Շարմազանովը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment