Մայրիկիս ու Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճի մեջ քրեաիրավական տարր առկա չէ. Սողոյան

https://arm.sputniknews.ru/20260518/majrikis-u-pashinjani-mijev-teghi-unecats-banavetshi-mej-qreakairavakan-tarr-arka-che-svoghvojan-102319573.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/06/94306873_86:0:1514:1071_1920x0_80_0_0_64998723c9408f8ed2bac6808f8334db.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տաթևիկ սողոյան, մայր, բժիշկ, միջադեպ

տաթևիկ սողոյան, մայր, բժիշկ, միջադեպ

Բաժանորդագրվել

Տաթևիկ Սողոյանն ընդգծեց, որ իրավաբանական համայնքն ու ինքն առաջին հերթին չպետք է լեգտիմացնեն իրավաբանության այս գահավիժումը, որ այսօր տեսնում ենք։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Փաստաբան Տաթևիկ Սողոյանը չի պատրաստվում իրավական գործընթացներ սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ, որն այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում բանավիճել է իր մոր` մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանի հետ։ Այդ մասին նա այսօր տեղեկացրեց «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրում էր ՔՊ-ի վարչապետի թեկնածուին «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»: Փաշինյանը հունից դուրս եկավ ու սկսեց խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցնում: Արփինե Սողոյանի դուստրը` փաստաբան Տաթևիկ Սողոյանը, ի պատասխան այն լուրերին, որ հնարավոր է` մորն աշխատանքից ազատեն, ասել էր, որ այդ դեպքում իրավական ընթացակարգեր կլինեն։

«Ունենալով երկու բարձրագույն իրավաբանական կրթություն` չեմ պատրաստվում մտնել նիկոլփաշինյանական այն իրավաբանության մեջ, որտեղ կոնկրետ քաղաքական ուժին ուղղված քննադատություն է։ Այս դեպքում հակադարձ խոսքը որակելու են որպես ատելութան խոսք։ Ես այս գործողության մեջ քրեաիրավական որևէ տարր չեմ տեսնում առնվազն մայրիկիս դեմ ուղղված. կարող է ուղղակի այն քննարկման առարկա դառնալ։ Նորից եմ ասում` մայրիկիս ու Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճի մեջ քրեակաիրավական տարր առկա չէ։ Իմ զուտ սպորտային հետաքրքրությունը բավարարելու համար ես այդ ամբսուրդի թատրոնին ժամանակ ու նյարդեր, ռեսուրս տրամադրելու ցանկություն չունեմ»,– հայտարարեց նա։

Նա քրեական տարր չի տեսնում նաև այն բանում, որ իր մոր թևից քաշել են։

«Իրավաբանական համայնքն ու ես առաջին հերթին չպետք է լեգտիմացնենք իրավաբանության այս գահավիժումն աբսուրդության անդունդ։ Զրպարտության ու վիրավորանքի հարցերով ևս հայցեր իմ կողմից չեն նախաձեռնվի»,– նշեց փաստաբանը։

Սողոյանն ավելացրեց` եթե մի գործողություն կա, որ կարող է փարատել մայրիկի ցավը, դա Փաշինյանի հրաժարականն է և իր մորեղբոր` բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի ճակատագրի մասին տեղեկություն իմանալը է, որը գերեվարվել է 44–օրյա պատերազմի ժամանակ։

Նա նաև անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այն հայտարարությանը, որն ասել էր`ո՞ւր էիք մինչև հիմա ու ի՞նչ եք արել հայրենիքի համար։

Սողոյանը հիշեցրեց, որ 44–օրյա պատերազմի օրերին իր եղբայրը` Էդուարդ Սողոյանը, եղել է Քարվաճառի զորամասի բժիշկը։ Իսկ մայրը` 30 տարվա ստաժով մանկաբարձ–գինեկոլոգը, 2023 թ. Արցախից բռի տեղահանման ժամանակ բոլոր հնարավոր տարբերակնեով օգնել է արցախցիներին։

Հավելենք, որ ավելի ուշ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր` բացառվում է, որ ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհուն, կարող են աշխատանքից ազատել։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment