Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավարությունն առաջարկել է աղջիկների ամուսնության նվազագույն տարիքը 16-ից իջեցնել 14-ի․ այս մասին հաղորդում է Strana.ua-ն՝ հղում անելով երկրի նոր քաղաքացիական օրենսգրքի նախագծին։
«Տասնվեց տարեկան դարձած անձի դիմումի դեպքում դատարանի որոշմամբ նրան կարող է տրվել ամուսնանալու իրավունք, եթե որոշվի, որ դա համապատասխանում է նրա շահերին, իսկ կնոջ հղիության կամ երեխայի ծննդյան դեպքում ամուսնանալու իրավունքը կարող է իջեցվել մինչև տասնչորս տարեկանը»,- նշվում է փաստաթղթում։
Նշվում է, որ 14 կամ 16 տարեկանում ամուսնության հնարավորության վերաբերյալ որոշումը կկայացնի բացառապես դատարանը։