Ոստիկանության կրթահամալիրի մոտ խոշոր վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա տղան մաhացել է. Shamshyan

 

Այսօր՝ փետրվարի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 23-ամյա Արտյոմ Հ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո որտեղ բախվել էին «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Արտյոմ Հ.-ն «BYD»-ի ուղևորն էր։

Հունվարի 31-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել էին «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էր Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Leave a comment