Ոստիկանության Աբովյանի բաժնի կապիտան Հովհաննես Հակոբյանը և լեյտենանտ Սերգեյ Գալստյանն այսօր ՀՅԴ Աբովյանի գրասենյակում վարչական ակտ են գրել՝ հղում տալով դրոշի մասին օրենքի 7-րդ հոդվածին՝ պատճառաբանելով, թե, իբր, դրոշը գունաթափված է, պատռված։
Սակայն, ինչպես երևում է լուսանկարից, դրոշները ոչ գունաթափված են, ոչ պատռված։ Եվ սա ոստիկանության հերթական ապօրինի որոշումն է այս օրերին քարոզարշավ իրականացնող ընդդիմադիր հիմնական ուժերից մեկի՝ ՀՅԴ-ի դեմ։
Հայտնենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Պետրոս Մեղրյանը հայտնել է իր անհամաձայնությունն ու չի ստորագրել վարչական ակտը։