ԱՄՆ-ն 30 օրով կերկարաձգի ՌԴ-ից ծովով նավթի մատակարարումների արտոնագիրը. Reuters

Բաժանորդագրվել

ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ ՌԴ-ից նավթի մատակարարումներին վերաբերող արտոնագրի ժամկետը լրացել է շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, և պաշտոնապես դեռևս չի երկարաձգվել:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է ևս 30 օրով երկարաձգել ռուսական նավթի ծովային մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը, որ ժամկետը լրացել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ևս 30 օրով կերկարաձգի ծովով մատակարարվող ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը»,-ասված է գործակալության հրապարակման մեջ։

Ռուսական նավթի և նավթամթերքի գործառնությունները թույլատրող ժամանակավոր արտոնագրի գործողությունն ավարտվել է մայիսի 16-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7:01-ին:

Նշենք, որ մինչև ապրիլի 17-ը նավեր բարձրացված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի թույլտվությունը տրվել էր ապրիլի 18-ին։

Leave a comment