Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին

Քաղաքականություն

18.05.2026 | 19:33

«Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, կկառուցվեն հինգ նոր թունելներ»։ Ադրբեջանական  լրատվամիջոցների  հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը WUF13-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ։

Նա նաև հայտարարել է, թե «85,000 մարդ ներկայում աշխատում և ապրում է Արցախի տարածքներում»։

«Այժմ «Մեծ վերադարձի» ծրագիրն է իրականացվում։ Քաղաքների և գյուղերի գլխավոր հատակագծերը պատրաստվել են։  Վերջին հինգ տարիների ընթացքում արդեն կառուցվել է 70 կիլոմետր երկարությամբ թունել, ևս հինգ թունել կառուցվում է։ Կառուցվել է 435 կամուրջ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել 500-ը։ Եվ այս ամենն իրականացվել է էլեկտրակայանների, ջրամատակարարման համակարգերի, ջրամբարների, բնակարանների, դպրոցների, հիվանդանոցների, երեք միջազգային օդանավակայանների և երկաթուղիների կառուցման հետ մեկտեղ՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ «ներկայում Ադրբեջանի կառավարության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը Ղարաբաղի  վերականգնումն է, որը 30 տարի գտնվել է հայկական օկուպացիայի տակ և ամբողջությամբ ավերվել է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment