Մըսյո կապիտուլյանտն ու նրա շայկան չեն հասկանում, որ ԼՂ-ն չեն մարսել ու երբեք չեն մարսելու․ Հակոբյան

Մըսյո կապիտուլյանտն ու նրա շայկան չեն հասկանում, որ ԼՂ-ն չեն մարսել ու երբեք չեն մարսելու․ Հակոբյան

Մըսյո կապիտուլյանտն ու նրա շայկան ունակ չեն հասկանալու, որ Ղարաբաղը չեն մարսել ու երբեք չեն մարսելու: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

«Ունակ չեն հասկանալու, որ էս ժողովուրդը խորապես վիրավորված է: Ունակ չեն հասկանալու, որ էս ժողովրդի մեծամասնությունն անասուն չի, ինչպես իրենք են իրենց համոզել: Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ իր իսկ ուսերի վրայով իշխանության բերված այս շայկան հաղթանակած հայ ժողովրդին վերածել է պարտված չմոների կույտի, որի փայն էս կյանքում ըստ այս շայկայի՝ ձրի համերգներին փողոցում քեֆ անելն է ու թուլափայ նետված թոշակով ուրախանալը:

Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ անկիրթ ու անուսում դավաճանների բանդան շան փայ է դարձրել Հայոց պատմությունը, Հայոց սիմվոլական և առավոտից իրիկուն կոչ է անում ուրանալ արդարությունը, ուրանալ սերունդների նպատակը, ուրանալ նախնյաց ձեռքբերումներն ու զոհողությունը, ուրանալ այն ամենը, ինչը հայ մարդուն զատել է ճորտից, զատել է անասունից:

Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ 21-րդ դարում իր իսկ ձեռքով իշխանություն է տվել առանց Համբո մնացած մի Գիքորի, որը ցանկանում է բոլորին իջեցնել իր մակարդակի, բոլորին դարձնել հանցակից: Ինքը հո՞ բոլորից լավ գիտի, թե ինչ է արել ու որպես ինչ է ֆիքսված պատմության մեջ:

Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ առնետի բնազդով առաջնորդվող մի շայկա, որը պետությունը շփոթել է գոմի հետ, փորձում է մի ամբողջ ժողովրդի դնել անասունի տեղ ու ստիպել մի ամբողջ ժողովրդի հաճույք ստանալ պարտված փալաս լինելու կարգավիճակից:

Համաշխարհային պատմությանը հայտնի չէ դեպք, որ ժողովրդի խորապես վիրավորվածությունն անցնի-գնի կամ անհետևանք մնա: Երևանի փողոցներում տեղի ունեցողը դեռ ձնծաղիկներն են, վիրավորվածության մխացող սերմերն են, իսկ գլխավոր ժայթքումն առջևում է: Թուրքի առաջ կըզած այս ոչնչություններին դեռ սպասվում է առերեսվել իրենց արածի ու չարածի հետ: Պատասխանատվությունից չեն փախչելու, պրծում չունեն՝ անկախ նրանից, թե գիտակցու՞մ են այս պահին, թե՞ չեն գիտակցում:

Իսկ մինչ այդ դեռ վայելելու ենք կնաբարո որձերի ճղճղոց, դիմակավորված մայմունություններ, ահաբեկչության և մահափորձերի իմիտացիաներ… այն ամենը, ինչ բնորոշ է հեղինակազրկված դիկտատորիկներին»,- գրել է նա:

Leave a comment