Ford F սերիայի պիկապի նախավերջին՝ 13-րդ սերունդը արտադրվել է 2014 թվականի նոյեմբերին և 2017-ին անցել է ռեսթայլինգ։
Շարքի ամենամատչելի ավտոմեքենաների վազքը, որպես կանոն, կազմում է 100 000-ից 200 000 կմ։ Սակայն ընթացիկ խնդիրներն էլ քիչ չեն, այնպես որ, մեր անվավոր ընկերների նկատմամբ հետրողական լինել է պետք:
Օրինակ, 5-լիտրանոց V8 Coyote շարժիչով պիկապների համակարգչի հիշողության մեջ առկա սխալները հաճախ վերացվում են կառավարման բլոկի ծրագրային ապահովման թարմացմամբ մինչև վերջին տարբերակը։ Սակայն երբեմն Check Engine ազդանշանը կարող է ավարտվել գազաբաշխման փուլերի փոփոխման համակարգի փոխարինմամբ։
Եթե 2.7 V6 բենզինային շարժիչով Ford F-150-ի արտանետման խողովակից դուրս է գալիս սպիտակ կամ մոխրագույն-կապտավուն ծուխ, իսկ չեզոք կամ կայանման ռեժիմում նկատվում են անկայուն պարապ ընթացք և ընդհատումներ, նախ պետք է ստուգել յուղի ճնշումը համակարգում։ Այդ խնդրի լուծումը կարող է էժան չլինել՝ սկսած բլոկի գլխիկի փոխարինումից մինչև ամբողջ շարժիչի փոխարինում։
Փոխարենը 3.3 V6 Cyclone շարժիչի և առանց տուրբոյի 3.5 V6 տարբերակի վերաբերյալ սպասարկման մասնագետները գրեթե բողոքներ չունեն, ինչպես նաև 6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի առումով։
Իսկ 10-աստիճան «ավտոմատով» մեքենաները կարող են խնդիրներ առաջացնել սեփականատիրոջ համար՝ անկախ վազքից։ Օրինակ՝ պիկապը կարող է հանկարծ գլորվել P ռեժիմում, եթե ձեռքի արգելակը միացված չէ։
Պիկապի կախոցը ամուր է և դիմացկուն։ Որպես կանոն, մինչև 100 000 կմ այն վերանորոգման կարիք չի ունենում, բացառությամբ այն դեպքերի, երբ մոտ 80 000 կմ-ի շրջանում կարող են շարքից դուրս գալ գնդաձև հենակները։ Իսկ F-150-ի արգելակները երկար չեն ծառայում․ պատահում է, որ արդեն 30 000 կմ-ից հետո անհրաժեշտություն է լինում փոխել արգելակային կոթերը՝ սկավառակների հետ միասին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։