Սպերցյանը դարձավ գոլի հեղինակ, իսկ «Կրասնոդարը» չեմպիոն չդարձավ

Սպերցյանը դարձավ գոլի հեղինակ, իսկ «Կրասնոդարը» չեմպիոն չդարձավ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի վերջին՝ 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթանակ է տարել «Օրենբուրգի» նկատմամբ:

Այս խաղում վերջին գոլը՝ 88-րդ րոպեին հեղինակել է Էդուարդ Սպերցյանը։

Այնուամենայնիվ, այս հաղթանակը բավարար չէր կրասնոդարցիներին չեմպիոնությունը պահպանելու համար։ Զուգահեռաբար ընթացող խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթել է «Ռոստովին»: Այսպիսով, «Զենիթը» վաստակել է 68 միավոր և հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն, իսկ «Կրասնոդարը» 66 միավորով մրցաշրջանն ավարտել է երկրորդ հորիզոնականում:

Չնայած թիմային արդյունքին՝ Էդուարդ Սպերցյանն անհատական մակարդակով գերազանց մրցաշրջան է անցկացրել: 25-ամյա հայ ֆուտբոլիստը մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Leave a comment