Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները․ հանդիպում ԱՍՀՆ-ում


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին՝ Բրազիլում ՊՀԾ գերազանցության կենտրոնի տնօրեն Դանիել Բալաբանին, ծրագրի պատասխանատու Մարիա Ջուլիա Սենեսին և տնօրենի տեղակալ Օսկար Էկդալին։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները, պարենային անվտանգության, սոցիալական աջակցության և խոցելի խմբերի համար իրականացվող նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։


 


Միջազգային գործընկերներին ներկայացվել է ընտանիքների սոցիալական և պարենային կարիքների գնահատման և բարելավման ուղղությամբ արված աշխատանքներն, ինչպես նաև անապահովության գնահատման նոր համակարգի առանձնահատկությունները։


Կողմերն անդրադարձել են սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սննդի քարտերի միջոցով պարենային խնդիրներ ունեցող բնակչության խմբերի համար հասանելի և հասցեական աջակցության ապահովմանը, գործնական մեխանիզմների կատարելագործմանն ու շահառուների շրջանակի ընդլայնման հնարավորություններին։


 


Կարևորվել է շարունակական համագործակցությունը՝ բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման և զարգացման ուղղությամբ։

Դիտումների քանակ4

Leave a comment