Ռուսաստանը Չինաստանին նավթի և խողովակաշարային գազի առաջատար մատակարարն է, ասել է ՌԴ նախագահի օգնականի Յուրի Ուշակովը՝ խոսելով Պուտին-Սի բանակցությունների մասին։
– Բանակցությունները բովանդակալի էին, երկու առաջնորդները քննարկել են Իրանի, Վենեսուելայի և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը;
– Մոսկվայի և Պեկինի դիրքորոշումները միջազգային հարցերի մեծ մասի վերաբերյալ մոտ կամ լիովին համընկնում են;
– Պուտինը և Սին քննարկել են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։ Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումները մեծ մասամբ համընկնում են։ Երկու երկրների գործընկերությունը աննախադեպ մակարդակի վրա է և ուղղված չէ որևէ մեկի դեմ;
– Սի Ծինպինն աջակցել է Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ ընթացող բանակցություններին;
– Վլադիմիր Պուտինը պատրաստ է մասնակցել նոյեմբերին Չինաստանում կայանալիք Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին;
– Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագրի ֆոնին Ռուսաստանը բաց է մնում ռազմավարական կայունությունն ապահովելու համար բանակցային ուղիներ ուսումնասիրելու համար;
▪️Ռուսաստանն աջակցում է Չինաստանի նախաձեռնությանը՝ արհեստական բանականության համագործակցության գլոբալ կազմակերպություն ստեղծելու համար։
▪️Սի Ցզինպինը Պուտինին հրավիրել է տարվա առաջին կեսին պաշտոնական այց կատարել Չինաստան։ Ռուսաստանի նախագահը ընդունեց հրավերը։