Ես Սամվել Կարապետյանին մեղադրում եմ ստախոսության մեջ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մասին, նշել է, որ Կալուգայի Սամվել Կարապետյանը, երբ ասում է, թե 300 հազար ադրբեջանցի է իշխանությունը պատրաստվում հետ բերել, ստախոս է։

«Ես իրեն մեղադրում եմ ստախոսության մեջ։ Եթե ինքը էդքան պլոճիկ ունի, էդքան իր վրա վստահ է, առաջարկում եմ ինձ դատի տալ»,- շեշտել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ նա խոսում է, իր վարկանիշը գահավիժում է, իսկ իրենցը՝ բարձրանում։

Leave a comment