Ինչո՞ւ են Ստեփանակերտի ներկայացուցիչներին ընդունում Ֆրանսիայի կամ Շվեյցարիայի խորհրդարաններում

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

««Հայաստանի ընդդիմությունը քաղաքական ընդհանուր կոնցեպտով դեմ է Եվրամիության հետ ինտեգրմանը և համարում է, որ դա «անվտանգային սպառնալիք է»։ Նույն ծիրում է նաև Ստեփանակերտի վերնախավը։ Բայց ինչպես Ստեփանակերտը, այնպես էլ ընդդիմության որոշակի ուժեր և նրանց աջակցող մամուլը Լեռնային Ղարաբաղի հարցում ապավինում են Եվրախորհրդարանի, եվրոպական առանձին երկրների օրենսդիր մարմինների, անգամ առանձին պատգամավորների աջակցությանը։ Ո՞րն է տրամաբանությունը։

Եթե եվրակողմնորոշումը Հայաստանի համար «անվտանգային սպառնալիք է», ապա ԼՂ հարցում նույն Եվրոպան ինչպե՞ս կարող է աջակից լինել։ Կամ եթե մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, ինչո՞ւ են Ստեփանակերտի ներկայացուցիչներին ընդունում Ֆրանսիայի կամ Շվեյցարիայի խորհրդարաններում, այլ ոչ թե ՌԴ Պետական դումայում։ Արդյո՞ք այս հանելուկը չէ Հայաստանի անվտանգային սպառնալիքը»»:

Leave a comment