Նիկոլի և նրա ՔՊ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծվել է հենց իշխանության կողմից, որն իր նպատակն ունի․ Նաիրի Հոխիկյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է. «Դիմակավորված, զենքով և Արցախի բարբառով բռնության կոչ հնչեցնող անձանց տեսանյութը, իմ համոզմամբ, ստեղծվել և ծառայում է բացառապես Նիկոլ Փաշինյանի համար՝ փորձելով առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ իշխանական նոր բռնաճնշումների։

Ասենք ո՞ր հիմարը նախընտրական շրջանում զենքով ու դիմակով տեսանյութ կհրապարակի իշխանության դեմ՝ լավ իմանալով, որ դա իրեն է վնաս տալու։

Սիրելի հայրենակիցներ, համոզված եղեք

Նիկոլի և նրա ՔՊ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծվել է հենց իշխանության կողմից, որի նպատակն է.

1. առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ բռնության ու նոր ձերբակալումների

2. ատելություն տարածել Արցախցիների նկատմամբ

3. ժողովրդի մոտ արդարացնել իշխանության կողմից սպասվող ընտրակեղծիքները և հնարավոր է’ նաև ընդդիմադիր ուժերը փակելը

4. ընտրություններով իշխանություն փոխելը թույլ չտալ, անվավեր ճանաչել առաջիկա ընտրությունների արդյունքները’ հայտարարելով, թե իբր ահաբեկչությամբ է եղել քվեարկությունը։

Դատապարտում եմ զինված և սպառնալիքներով տեսանյութերի տարածումը՝ դա համարելով մեծագույն սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգության համար»։

Leave a comment