Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու. վարչապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակիցների և համակիրների հետ Արաբկիր վարչական շրջանում է:
Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ՀՀ վարչապետին մոտեցած մի կին սկսել է վիրավորել նրան, մեղադրել ամենատարբեր հանցանքների համար, գոռգոռալ, հայտարարել, թե վարչապետը որոշել է «կզացնել» իրենց:
Տևական ժամանակ հանգիստ լսելուց հետո կնոջ վիրավորանքներին ու բղավոցներին ի պատասխան՝ վարչապետը հունից դուրս է եկել ու նշել, թե ինքը «կզացնելու է» Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե քաղաքացիներին:
«Ձեզ՝ նկատի ունեք՝ ո՞ւմ: Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու եմ, Ռոբիդ կզացնելու եմ, կզացրել եմ ու հիմա էլ անելու եմ, Ռոբդ նստելու ա, չոքացնելու եմ, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու»,- ասել է վարչապետը: