Կուսակցությունը օրե՞նք է խախտել քարոզարշավի ժամանակ․ ի՞նչ է եղել

«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, որը հանդես է գալիս 4 համարի ներքո, քարոզարշավի ժամանակ օրենք է խախտել։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը ակտիվ քարոզարշավ է իրականացնում, իրենց ծրագրում գրված է, որ իրենք պատրաստվում են Հայաստանը դուրս բերել ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, վեցերորդ սերնդի պատերազմներին պատրաստ և մարտունակ, պրոֆեսիոնալ, զանգվածային, սապառազեն և խելացի բանակի ձևավորում իարկանացնեն, զորահավաքային ռեսուրսի ճշգրիտ կառավարում և այլն։

MediaHub-ին ահազանգել է քաղաքացիներից մեկը, որ օրեր առաջ, արդեն իսկ քարոզարշավի ժանանակ, իրենց բաժանել են բուկլետներ, որոնցում գրված չի եղել քարոզչության բուկլետի պատվիրատուի անունը, տպագրողի անունը և տպաքանակը, ինչը օրենքի խախտում է։

 

MediaHub-ը դիմեց ԿԸՀ, հասկանալու՝ արդյո՞ք տեղյակ են և ի՞նչ են պատրաստվում ձեռնարկել: «Խնդրի մասով ձեր ահազանգից հետո իրենց դիմել ենք, ու իրենք պնդել են, որ այս պահին չունեն նման նյութ, որի վրա չկա տպաքանակ, այն եղել է մինչև նախընտրական քարոզչությունը, ուղարկել են այս քարոզչական նյութը, որի վրա կա տպաքանակը, և ասում են, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրենց կողմից բաժանված բոլոր նյութերի վրա օրենքով սահմանված կարգով տպաքանակն եղել է։ Իրենք զգուշացվել են, որ հաջորդիվ նման ահազանգ ունենալու դեպքում, բնականաբար, արդեն Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, վարչական վարույթ է հարուցվելու»,- նշեցին ԿԸՀ-ից։

Leave a comment