Լիտվայում անօդաչու թռչող սարք է ընկել. այն հավանաբար ուկրաինական է

Բաժանորդագրվել

Լիտվայի արևելյան Ուտենսկի շրջանի Սամանե գյուղում անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին հայտնել են տեղի բնակիչները, ռադարներն այն չեն արձանագրել:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Նախնական տվյալներով ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել Լիտվայի արևելյան հատվածում մայիսի 17-ի երեկոյան: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Լիտվայի Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը։

«Անօդաչու սարքը կործանվել է, սակայն պայթյունի հետքեր տեսանելի չեն։ Հիմա դժվար է ասել՝ այն զինամթերքո՞վ էր, թե՞ առանց։ Նախնական տվյալներով՝ դատելով մեր գործընկերների ուղարկած բեկորների զննումից, դա, ամենայն հավանականությամբ, ուկրաինական անօդաչու թռչող սարք է», – ասել է Վիտկաուսկասը։

Նշվում է, որ Լիտվայի արևելյան Ուտենսկի շրջանի Սամանե գյուղում անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին հայտնել են տեղի բնակիչները, ռադարներն այն չեն արձանագրել:

Լիտվայի ոստիկանությունն ու արտակարգ ծառայությունները հետաքննություն են անցկացնում ԱԹՍ-ի ընկնելու վայրում:

Հիշեցնենք, որ Լիտվայի տարածքում ուկրաինական դրոն էր հայտնվել նաև ավելի վաղ։ Մարտի 24-ին անօդաչու թռչող սարքն ընկել և պայթել էր Բելառուսին սահմանակից Վարենսկի շրջանում:

Leave a comment