Կալուգացուն նայեք՝ հոսանքի գողին, մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում խոսելով ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մասին, ասել է․

«Բա էն կալուգացուն նայեք՝ հոսանքի գողին, մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել, մեր բնակիչների վրա տասնյակ միլիարդավոր դրամների ավել հոսանք է գրել, ու հիմա մտածում է, որ այդ գողացածը կարա ժողովրդին որպես ընտրակաշառք բաժանի։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը մտածում է, որ գողացածը կարող է ժողովրդին որպես ընտրակաշառք բաժանել, որը իրա ձեռքից վերցրել են՝ կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էներգետիկ ցանցերը։

«ՀԷՑ-ը լինելու է պետական, այլևս անխուսափելի է, ձև չկա։ Միակ ձևն էն է, որ իրենք կարողանան հակահեղափոխություն անել և հետ վերցնել»,- շեշտել է վարչապետը։

Leave a comment