Թրամփի դերը վճռորոշ նշանակություն ունեցավ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը խաղաղության ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի և Եվրամիության գործընկերների ներգրավվածությանը.

«Թրամփի դերը, նրա անձնական հետաքրքրվածությունը և անձնական ներգրավվածությունը ունեցան վճռորոշ նշանակություն։ Այժմ մեզ անհրաժեշտ է մտածել հետագա քայլերի մասին»

Վարչապետը նշել է՝ տարածաշրջանում ակնհայտ է, որ կներհոսեն մեծ ներդրումներ և մեծ ֆինանսական միջոցներ․ «Ակնհայտ է նաև, թե ինչ կերպով պետք է ներգրավված լինեն ԱՄՆ-ն և Եվրամիության գործընկերները, և մենք պետք է նրանց հետ մանրամասն քննարկենք ներգրավվածության վերաբերյալ կոնկրետ նախագծերը»։

Leave a comment