Կիմ Չեն Ընը պահանջել է Հարավային Կորեայի հետ սահմանը դարձնել անանցանելի ամրոց

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի սահմանը Հարավային Կորեայի հետ պետք է դառնա անանցանելի ամրոց։

Ընն այս մասին խոսել է դիվիզիաների և բրիգադների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։ «Մասնավորապես, նա անդրադարձել է մեր կուսակցության տարածքային պաշտպանության քաղաքականությանը, որն ուղղված է հարավային սահմանը պահպանող առաջնագծի ստորաբաժանումների ամրապնդմանը և սահմանը անանցանելի ամրոցի վերածելուն», – նշվում է հրատարակության մեջ։

Դրան հասնելու համար, ըստ Կիմ Չեն Ընի, անհրաժեշտ է վերանայել բանակային ստորաբաժանումների կառուցվածքը և ամրապնդել սահմանային ստորաբաժանումները ռազմական և տեխնիկական առումով։

 

Leave a comment